Երեկ նախկին Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանն ինքնահավան հայտարարել է, թե իբր Հանրապետականները չեն գալիս եթերի իր մոտ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
նա նաև նշել է. «Պետրոսը կրկին ստում է. ես, որպես Հանրապետական, վերջին անգամ հրավիրված եմ եղել որպես «Պետրոսի հյուր» մոտ 6 տարի առաջ։
Դրանից հետո Պետրոսը խուսափում է ինձ կամ, օրինակ, Էդուարդ Շարմազանովին եթեր տրամադրել, թեպետ տարիների ընթացքում այլ եթերներում քանիցս նետել եմ այդ challenge-ը»։
News.am