Логотип

ՔԿ․ Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրավապահները մտել են Գյումրիի համայնքապետարան, և ձերբակալել մի շարք անձանց, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կաշառք ստանալու մեղադրանքով։ Համայնքապետարանի շենքի մոտ էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանց և իրավապահների միջև հրմշտոց տեղի ունեցավ,ինչից հետո 33 անձ բերման ենթարկվեց։