«Քանդենք պետությունը» ուժը մի քանի ճակատով փաստացի պատերազմ է հայտարարել հայկական պետությանը՝ բանակ, եկեղեցի, մշակույթ: Սրանք են գլխավոր թիրախները այս պահին, բոլորը կապ ունեն գաղափարի, անվտանգության և ինքնության հետ:
Ալիևը 2 կորեկ էլ կթողի անցնի իր տարածքով, ևս 3 հայատյաց «ակտիվիստ» կուղարկի, ձեռքի հետ կասի «խաղաղություն» բառը (չմոռանալով «Զանգեզուրի միջանցքը»), քանի որ կենսական է Ալիևի համար հայկական պետության գաղափարական ոչնչացումը, իսկ դա մենակ «Քանդենք պետությունը» ուժի միջոցով կարող է անի: Այնքան սինխրոն է ընթանում այս քանդիչ աշխատանքը, որ Շերլոկ Հոլմս լինելու կարիք էլ չկա տեսնելու համար…հազար ափսոս, որ 2018ին ժողովրդի սերը վայելողը դարձավ Ալիևի քաղաքական ծրագրերի կատարողը…
Բայց ես էլի մնում եմ իմ համոզման՝ իրենք թերագնահատել են հայ ժողովրդին:
Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ադրբեջանագետ
Verelq.am