Логотип

Աբրահամյան․ Նիկոլը թուրքերին ու ադրբեջանցիներին վաղուց է ներել, բայց իր տեսակետները չկիսող անձանց անձնական թշնամի հռչակել

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ արձանագրված մեծաթիվ խախտումների պայմաններում, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից` համարելով, որ մեկ է` նրա առկայության պայմաններում էլ իր իրավունքները խախտվում են:

Ալիև-Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին, ադրբեջանական բանտում հայեր են տառապում, իսկ ՀՀ-ի գլխին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակ կարվում, գրում է պատգամավոր Տօիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Այս իրավիճակին զուգահեռ հայաստանյան բանտերն են համալրվում Փաշինյանի իշխանության ընդդիմախոսներով: Նիկոլը թուրքերի ու ադրբեջանցիների գործած հանցանքները վաղուց է ներել, բայց իր տեսակետները չկիսող անձանց անձնական թշնամի հռչակել:

Նախկին նախագահներ, հոգևորականներ, բարերար, պատգամավոր և տասնյակներով անձինք, ովքեր որևէ պայմաններում ոչ միայն չեն կիսում գործող ռեժիմի դիրքորոշումները, այլ պայքարում են երկրի և մեր քաղաքացիների շահերն առաջ մղելու համար:

Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի վճիռն էլ ամբողջացնում է իշխանության` ամեն գնով իշխանություն պահելու և համակարգը յուրայիններով լցնելու քաղաքական կուրսը:

ՀԳ. Թեպետ որոշ գործիչներ, ակտիվ քաղաքացիներ այս պահին բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են»,-գրել է նա։

«ՓաստԻնֆո»