Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցը հոկտեմբերի 9-ին ԱՊՀ գագաթաժողովում կայացած զրույցի շարունակությունն էր, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովում կայացած զրույցի շարունակությունն է»,- նշվել է հայտարարության մեջ։
Երկու պետությունների ղեկավարները վերահաստատել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ հանձնառությունը։
Պուտինն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտներ և պայմանավորվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
News.am
