Логотип

Հայտնի է` ովքեր կլինեն 2026-ին ՔՊ-ի շտաբի պետն ու նրա տեղակալը քարոզչության գծով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետը առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին կուսակցության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ կլինի շտաբի պետի` քարոզչության գծով տեղակալը:

Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։

2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։

Sputnik Արմենիա