Հոկտեմբերի 26–ին` ժամը 9։00֊ին, հարցաքննության է կանչվել նաև Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Վրթանես Բաղալյանը։ Այս մասին հայտնում է Արագածոտնի թեմի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն նույն ժամին հարցաքննության էր կանչել Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանին։
Արագածոտնի թեմը հայտարարել է, որ նրան և մյուս քահանա հայրերին հարցաքննության հրավիրողը կա՛մ անտեղյակ է, որ քահանաները Սուրբ պատարագ են մատուցում կիրակի օրերին, կա՛մ անկողմնակալ չէ և ապօրինի հանձնարարություն է կատարում` նպատակ ունենալով խաթարել թեմում մատուցվող պատարագները։
Sputnik Արմենիա
