Հարց հոգևորականներին՝
Արդյո՞ք ծափահարություններն ընդունելի են վանքում՝ պատարագի ժամանակ, այն էլ՝ աշխարհիկ անձին ուղղված:
Եթե ոչ, ապա այսօր Հովհաննավանքում տեղի ունեցավ աղանդավորական ծիսակատարություն:
«Մեր վարչապետը Հերովդեսի պես չի վարվում, այլ հակառակը: Մեծարգո պարոն վարչապետ…»
Այնուհետև՝
բուռն ծափահարություններ, ինչպես համերգի կամ կուսակցական հավաքի ժամանակ:
Որքանով գիտեմ, թե Հայ Առաքելական, թե Ուղղափառ, թե Կաթոլիկ եկեղեցիները անընդունելի են համարում ծափահարությունները վանքի ներսում՝ հատկապես պատարագի ժամանակ: Որոշակի վերապահումներ այս առումով կարող ենք տեսնել բողոքականների մոտ:
Բացառապես աղանդավորական կառույցներում, դենոմինացիաներում ու մարգինալացված կուռքապաշտություններում ծափահարությունները ծիսակատարության անբաժան մաս են կազմում:
Եվ այս առումով այսօվա ՛՛պատարագի՛՛ սիմվոլիստական հագեցումն ակնհայտ է:
Վահե ԴԱՎԹՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
