Логотип

Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել դահլիճում, որտեղ Փաշինյանը ներկայացնում է 2026-ի բյուջեն

Ամեն տարվա պես, այս տարի ևս, երբ վաևրչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել։

Ամեն անգամ պատճառաբանում են, թե դահլիճում տեղ չկա։ Մինչդեռ այսօր վերանորոգված դահլիճում դատարկ աթոռներ կային, բայց էլի լրագրողները չէին կարող դահլիճ մտնել։

News.am