Հայաստանի հարավում հրատարակվող «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը Մոսկվայում արժանացել է արտասահմանյան լրագրողներին և բլոգերներին շնորհվող միջազգային «Անկեղծ հայացք» մրցանակին։ Մրցանակը շնորհվել է «Հրապարակախոսության և վավերագրության ժանրի լավագույն նյութ» անվանակարգում։
«Ներկայացնում եմ Սյունիքի մարզը։ Այն ամենահարավային մարզն է, որը գտնվում է… շատ դժվար վիճակում, և մեր թիմն աշխատում է այդ պայմաններում, նվիրված է աշխատում, և միաժամանակ մենք ընդգծում ենք, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակներում Ռուսաստանի հետ բարեկամությունն այլընտրանք չունի», – մրցանակը ստանալիս ասել է Ալեքսանյանը։
2025 թվականի մրցանակի համար ռեկորդային թվով հայտեր են ստացվել՝ 821 մրցութային նյութ 75 երկրներից, այդ թվում՝ ԱՊՀ երկրներից, Աֆրիկայից, Ասիայից, Արևմտյան Եվրոպայից, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից: 2025 թվականին նյութերն ընդունվել են վեց հիմնական անվանակարգերում՝ «Լավագույն նյութ հրապարակախոսության և վավերագրության ժանրում», «Լավագույն նյութ Ռուսաստանի հետ միջազգային մշակութային, սոցիալական կամ մարդասիրական գործընկերության վերաբերյալ», «Լավագույն նյութ (հատուկ մրցանակ Ruptly վիդեոգործակալությունից) ռեպորտաժի ժանրում», «Ռուսաստանի Դաշնության մասին երիտասարդ լրագրողների լավագույն նյութը», «Լավագույն նյութ ժողովրդական դիվանագիտության թեմայով» և «Ժառանգություն։ Հիշողություն։ Ժամանակ»։
Մեդիամրցանակի եզրափակիչ փուլ անցածների և հաղթողների մրցանակաբաշխությունը դարձավ առաջիկա օրերին Մոսկվայում կայանալիք և ժողովրդական դիվանագիտության 100-ամյակին նվիրված Համագործակցության միջազգային ֆորումի մի մասը։
Sputnik Արմենիա
