Логотип

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի դաշնությունում:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից:

«ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության
անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության
խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Պողոսյանին և օգնական Սևակ
Ղահրամանյանին 2025 թվականի նոյեմբերի 5-ին գործուղել Ռուսաստանի
Դաշնություն (Մոսկվա)»,- նշված է որոշման մեջ: