Логотип

ՔԿ․ Գյումրիում անկարգությունների մասնակիցներից 41-ի հանդեպ քրեական հետապնդում է հարուցվել

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեից։

«41–ից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը»,– նշեցին ՔԿ–ից։

Կալանավորվածների շարքում անչափահասներ կան. մեկի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: