Կա նման կարծիք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ՞ր զտել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպման մասնակիցներին այնպես, որ ադրբեջանական պատվիրակության կազմում չլինեին այն անձինք, ովքեր մի քանի տարի առաջ էկոակտիվիստների քողի տակ շրջափակել էին Լաչինի միջանցքը։
«Բայց կա նաև մեկ այլ կարծիք։ Լինի դա էկոակտիվիստ, թե ոչ, այնտեղ բոլորը մեզ ատում էին։ Նույնը վերաբերում է մեզ։ Նրանք ներկայացնում են իրենց հասարակությունը, իսկ մենք՝ մերը։ Հայտարարվում է, որ մենք ուզում ենք երկխոսություն վարել։ Բայց ճիշտ չի լինի ասել, որ ուզում եմ այս մեկի հետ երկխոսել, իսկ այս մյուսի հետ չեմ ուզում։ Դա այդ հասարակության մի մասն է, մենք փորձում ենք կամուրջ կառուցել»,- նշել է Միրզոյանը։
News.am
