Логотип

Կապանի զորամասում զինվորին գտել են հրազենային վնասվածքով. Նրա կյանքին վտանգ չի սպառնում

Մոտ 2 օր առաջ Կապանի զորամասում զինվորին գտել են հրազենային վնասվածքով, գրում է «Արմլուրը»։

ՊՆ-ից կայքին հայտնել են, որ նախնական տվյալներով` զինծառայողը զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել։

«Նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում, բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»:

Sputnik Արմենիա