Логотип

Փաստաբան․ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով»,– գրել է փաստաբանը։

Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Արզումանյանը կալանավորված է 2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչ օրս։

Sputnik Արմենիա