Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով պատրաստվում է ռազմական անձնակազմ տեղակայել Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ)։
«Նրա հրամանով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական անձնակազմ տեղակայել Ուկրաինայում՝ Կիևի ռեժիմին աջակցելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՀԾ-ն նաև հայտնում է, որ որ Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնի գրոհայինները տեղակայվել են Լեհաստանի սահմանամերձ շրջաններում, դրանք նախատեսվում է ուղարկել Ուկրաինայի կենտրոնական շրջաններ։
«Խմբավորման կորիզը կազմված կլինի Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնի գրոհայիններից, հիմնականում լատինաամերիկյան երկրներից: Լեգեոներներն այժմ տեղակայված են Լեհաստանի՝ Ուկրաինային սահմանակից տարածքներում և ինտենսիվ մարտական պատրաստություն են անցնում, զենք և ռազմական տեխնիկա ստանում: Արդեն առաջիկայում նախատեսվում է նրանց ուղարկել Ուկրաինայի կենտրոնական շրջաններ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՀԾ-ն հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան սադրանք է նախապատրաստում, որի շրջանակում Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվող ռուսաստանցիների խումբը մտադիր է հարձակում իրականացնել ուկրաինական ՌԾՈւ–ի նավերից մեկի կամ եվրոպական նավահանգստում գտնվող օտարերկրյա պետության քաղաքացիական նավի վրա: Ահաբեկիչների «հայտնաբերումից» հետո նախատեսվում է հայտարարել, որ նրանք գործել են «Մոսկվայի առաջադրանքով»:
Sputnik Արմենիա
