Логотип

Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազա քաղաքին

Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազա քաղաքին։ Տեղեկությունը հայտնում է «Al Jazeera»-ն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրահանգել է հուժկու հարվածներ հասցնել Գազայի հատվածին։

Հրթիռներն ընկել են քաղաքի տարբեր հատվածներում, մեկը` «Ալ-Շիֆա» հիվանդանոցի հետնամասում։

Նշվում է, որ հարձակումը քաոս և խուճապ է առաջացրել հիվանդանոցի ներսում գտնվող հիվանդների և բժշկական անձնակազմի շրջանում:

Ականատեսները նշում են, որ Գազայի երկնքում նաև անօդաչու թռչող սարքեր են երևում։

Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Բանտարկյալների գործերով պաղեստինյան գրասենյակը հաստատեց, որ Իսրայելի իշխանություններն էլ, հետևելով պայմանավորվածությանը, ազատ են արձակել 1718 բանտարկյալի, որոնք վերադարձել են Գազա, ինչպես նաև ցմահ ազատազրկման կամ երկարատև ժամկետով դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալների:

Sputnik Արմենիա