Логотип

Դատավճիռները կախված են մի անձի կամքից․ Սարգսյանը՝ Դավիթ Համբարձումյանի դատապարտման մասին

Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, դատավճիռները կախված են մի անձի կամքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Դավիթ Համբարձումյանի դատապարտմանը։

«Ակնհայտ է, որ Դավիթ Համբարձումյանի մասով որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ են կիրառել, դա նրա համար է, որ համաներումը չազդի պատժի չափի վրա»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ ինչու են միջազգային կառույցները լռում՝ Սարգսյանը պատասխանեց՝ նշելով, որ նրանք սատարում են այսօրվա իշխանություններին, ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ՝ շահով;

«ՓաստԻնֆո»