Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» զգալիորեն կավելացնի «Միջին միջանցքի» թողունակությունը։ Նա նշել է ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային երթուղու զարգացման, այլև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցություն գործարկելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի կարևորությունը։
Նրա խոսքով՝ Թուրքիան կդառնա այս երթուղու բացման հիմնական շահառուն, որը ելք կապահովի դեպի Կասպից ծով և կամրապնդի կապերը Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրների հետ՝ նպաստելով «Մեծ Թուրան» գաղափարի առաջխաղացմանը։
Չնայած տարածաշրջանում թուրքական ակտիվ ներկայությանը` Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի՝ Ադրբեջանի օրինակով քաղաքական արբանյակներ դառնալուն այս պահին խոչընդոտում է այդ երկրների միջև ուղիղ տրանսպորտային հաղորդակցության բացակայությունը:
Alpha News
