«Ոչ մեկին անձնապես չեմ ճանաչում, մեզ համար անծանոթ մարդիկ են։ Կարող է պատահական մարդկանց են բերել՝ չունենալով մարդիկ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր էին հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված «պատարագի» ժամանակ նրան օգնած դպիրները։
Նշենք՝ պարզվել է, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ստեփան Ասատրյանի կողմից մատուցած «պատարագի» մասնակից դաջվածքով դպիրը երիտասարդ ՔՊ-ական է։
Տեր Եսային ասաց, որ դպիրը պետք է լինի մկրտված, դպրական ձեռնադրված անձ, որպեսզի խորան բարձրանալու իրավունք ունենան։
«Անհասկանալի են, ովքեր են այդ մարդիկ։ Եկեղեցին զավթել են, ինչ ուզում, անում են»,- նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը։
