Логотип

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա ռեկորդ սահմանեց հրում վարժությունում

20 -ամյա ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 58 կգ քաշային կարգում հաղթող է դարձել ալբանական Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։

Պոկում վարժությունում արդյունավետ են եղել հայ մարզուհու բոլոր երեք մոտեցումները։ Արդյունքում 91կգ արդյունքով նա նվաճել է այս վարժության ոսկին։

Ալեքսանդրան առաջինն է եղել նաև հրում վարժությունում։ Նա իր մրցելույթը սկսել է 112 կիլոգրամից ու վստահ կատարել վարժությունը։ Երկրորդ մոտեցման ժամանակ մեր մարզուհին գլխավերևում պահել է 116կգ կշռող ծանրաձողն ու ապահովել Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում։

Բայց հրում վարժությունում ոսկե մեդալը նվաճելու համար Ալեքսանդրան պետք է գերազանցեր իսպանուհի Մարիա Մունյոսի արդյունքը, որը բարձրացրել էր 118կգ։ Ալեքսանդրան, կռիվ տալով ծանրաձողի հետ ու գլխավերևում պահելով 123կգ–ը, սահմանել է Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ հրում վարժությունում։

Երկամարտում նա ցույց է տվել 214կգ արդյունք։ Այսպիսով 20-ամյա մարզուհին նվաճել է 3 ոսկե մեդալ։

Sputnik Արմենիա