Կիրակի օրը Հովհաննավանքում տեղի ունեցած դեպքերն ու տեղում ոստիկանների ներկայությունը ցույց տվեցին, որ կա միջամտություն կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Նման համոզմունք է հայտնում փաստաբան, «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նաև այսօրվա հայտարարությանը։
Փաստաբանը հիշեցնում է Սահմանադրության 17 հոդվածի մասին, որը վերաբերում է պետության ու կրոնական կազմակերպությունների հարաբերություններին.
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Սոս Հակոբյանը մատնանշում է նաև Սահմանադրության 41 հոդվածը, որը սահմանում է մտքի, խղճի ու կրոնի ազատությունը, ինչպես նաև Սահմանդրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
«Հիմա չելենջ եմ տալիս բոլոր ՔՊ-ամերձ շրջանակներին, թող փնտրեն ու գտնեն մի նորմ, նորմատիվ պատվիրան, որը հնարավորություն ու լիազորություն է տալիս Նիկոլ Փաշինյանին խառնվել Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերին այն իմաստով, որ փորձել ներազդել, թե ով պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության ղեկավարը կամ ղեկավար կազմը, ինչպես նրանք պետքբ է որոշեն խախտումների մասով պատասխանատվության հարցերը։ Թող փնտրեն ու գտնեն այդ նորմը, եթե կգտնեն, շատ հետաքրքիր բանավեճ կստացվի»,-նշում է փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
