Логотип

Վանաձորում «Թումո» կենտրոն կբացվի

Վանաձոր քաղաքում «Թումո» ուսումնական համալիր կենտրոն կբացվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ Սիմոնյան ընտանիքի հիմնադրամն առաջիկա 3 տարվա ընթացքում կիրականացնի 1,8 մլրդ դրամի ներդրում։

Նա նշեց, որ կենտրոնը կապահովի դպրոցականների անվճար արտադպրոցական ուսուցում 14 ուղղությամբ՝ ներառյալ ծրագրավորում, ռոբոտաշինություն, անիմացիա, դիզայն, 3D մոդելավորում և խաղերի ստեղծում:

«Թումո» ցանցը, որն արդեն 6 կենտրոն ունի Հայաստանում, գործում է 2011 թվականից, սովորողների ընդհանուր թիվը հասնում է 21 հազարի։

«Թումո» ցանցն արդեն ներկայացված է նաև Տոկիոյում, Փարիզում, Բեռլինում, Լոս Անջելեսում, Բեյրութում և աշխարհի այլ քաղաքներում: Բացի խոշոր կենտրոններից, գործում են նաև «Թումո» փոքր լաբորատորիաներ մարզերում և գյուղական բնակավայրերում:

Sputnik Արմենիա