Логотип

Սամվել Մարտիրոսյան․ Կեղծ ԱԱԾ, կեղծ հաղորդակցություն. նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են

Ես լրջորեն սխալվեցի, մտածելով, թե էս հարձակումը հաղթահարեցինք։ Նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն շատ տարբեր՝ բիզնեսի ոլորտից, բժիշկներ, երաժիշտներ։ Շատ լավ պատրաստված են, գիտեն, ով՝ ով ա, ում հետ կապեր ունի, ոնց մարդու վրա հոգեբանորեն ազդել։ Արդեն գիտեմ մի քանի մարդու, ով լուրջ ֆինանսական կորուստ է ունեցել սրա հետևանքով։ Զգուշացրեք ծանոթներին։

Իսկ հիմա բուն թեման, կրկնեմ գրառումս. զգուշացում՝ թիրախային հարձակումների մասին։

Նկարագրեմ սցենարը.

1․ Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապնվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է, որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապվի էս անունով ԱԱԾ աշխատակից։

2․ Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա՝ Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչո՞ւ եք ռուսերեն խոսում, թե բա՝ սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղի դատարանում էլ։

3․ Հետո ԿԲ-ն են խառնում, թե բա՝ պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։

Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի։

Հետաքրքիր փաստեր.

1․ Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության և մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է՝ ավելի լայն թիրախավորում լինի։

2․ Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը»։

News.am