Логотип

Գյումրիի դեպքերով 2 նոր անձ է կալանավորվել. Այս գործով այս պահին անցնում է 43 քաղաքացի

Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի:

NEWS.amին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ երկու նոր անձի վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշենք, որ այսպիսով, այս գործի շրջանակում կալանավորված է 26 անձ, 15-ը տնային կալանքի տակ են, ևս մեկը՝ վարչական հսկողության տակ։