Логотип

Հաջիև․ Զանգեզուրի միջանցքի շինարարությունը Հայաստանի հետ սահմանին մոտենում է ավարտին

«Զանգեզուրի միջանցքի շինարարությունը Հայաստանի հետ սահմանին մոտենում է ավարտին»,- սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը քրտնաջան աշխատում է տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապերի հաստատման ուղղությամբ»,- նշել է նա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հաջիևը հավելել է, որ երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքները, որոնց թվում՝ թունելները, կառուցվում են շատ արագ տեմպերով։

Նա հայտարարել է, որ քննարկվում է միջազգային գործընկերների ներգրավումը Նախիջևանում ավելի քան 188 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հատվածում երկաթուղային ենթակառուցվածքների կառուցմանը։

News.am