Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին հայտնեց նրա գործընկեր Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոչուբաևի կնոջ վիճակը վատացել է ծննդաբերությունից հետո։ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Հոկտեմբերի 28-ին կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։
«Կոչուբաևի կինը համեմատաբար լավ է զգում իրեն»,– ասաց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է փաստաբանի դեմ հարուցված գործին, ապա այն դատական վարույթում է։
«Սպասում ենք դատական առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ»,- մանրամասնեց Ալեքսանյանը:
