Логотип

Հայտնաբերվել է 3-ամյա Տիգրանի մարմինը

Մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող՝ Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։

Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հաստատել է երեխայի մարմինը գտնելու տեղեկությունն ու հավելել, որ նշանակվել են փորձաքննություններ։

Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Նրա որոնումներում ներգրավված էր շուրջ 500 ոստիկան, փրկարար, կամավոր։

Sputnik Արմենիա