Логотип

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԿԳԲ-ի հասցեին Փաշինյանի մեղադրանքները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հասցեին՝ թուրքերի և հայերի պատմական խնդիրների վերաբերյալ:

Փաշինյանը թուրքերի ու հայերի պատմական խնդիրների համար մեղադրել է ԿԳԲ-ին, հստակեցրել է Զախարովան։

«ԿԳԲ-ը ստեղծվել է 1954 թվականին։ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին՝ ԿԳԲ-ի ստեղծումից գրեթե 40 տարի առաջ», — գրել է նա։

Alpha News