Այսօր քննչական մարմինը 68-ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել, Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: Հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանն ու կից տեսանյութ ներկայացրել։
Նա նշել է, որ ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։
«Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է»,-նշված է գրառման մեջ։
Sputnik Արմենիա
