Հակակոռուպցիոն դատարանում տեղի են ունենում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալների թվում են նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը մեղադրանքի հոդվածը ճանաչել էր հակասահմանադրական։ Որոշումը բողոքարկվել է և գործն անցել է Հակակոռուպցիոն դատարան։
News.am
