Логотип

Թրամփը չի դիտարկում Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի դիտարկում համաձայնագիր, որը թույլ կտա Ուկրաինային ձեռք բերել Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ՝ Ռուաստանի դեմ օգտագործելու նպատակով, հայտնել է Reuters-ը:

«Ոչ, ոչ այնքան»,- արձագանքել է Թրամփն այն հարցին, թե մտածո՞ւմ է հրթիռները վաճառելու մասին, սակայն հավելել է, որ կարող է կարծիքը փոխել։

Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ կկարողանա հասնել նրան, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի բանակցային ճանապարհով, և Կիևին Tomahawk հրթիռներ տրամադրելու կարիք չի լինի։

Armenia Today