Логотип

Հռոմում փլուզված աշտարակի փլատակների տակից աշխատակից է դուրս բերվել

Հռոմի կենտրոնում փլուզված միջնադարյան աշտարակի փլատակների տակ մնացած աշխատողը փրկվել է: ANSA-ի տվյալներով՝ 66-ամյա տղամարդուն փլատակներից դուրս են բերել ավելի քան 10 ժամ անց և տարել շտապօգնության մեքենայով:

Կայսերական ֆորումների տարածքում գտնվող «Torre dei Conti» աշտարակի փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ մոտավորապես ժամը 12:00-ին: Դրան հաջորդել է կրկնակի փլուզում։ Աշտարակը վերակառուցման փուլում է եղել և շրջապատված է եղել ցանկապատերով։ Այնուամենայնիվ, փլուզումից հետո փոշին տարածվել է տասնյակ մետրերով։ Պողոտան փակվել է նաև հետիոտների համար։

Դեպքի պահին տարածքում ներկա են եղել միայն վերակառուցման աշխատանքներում ներգրավված աշխատողները։

News.am