Логотип

Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի համար ոչ մի լումա չի ծախսվել

Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դեռևս չի կայացել, այն կայանալու է հաշված ժամերի ընթացքում։ Հարցազրույցի նկատմամբ հետաքրքրությունը երկկողմանի է եղել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման մամուլի պատասանատու Մարիաննա Ղահրամանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է իշխանական զլմների և հարթակների կողմից տարածած կեղծ տեղեկություններին, թե հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել։

ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Քաղաքակիրթ աշխարհը, իհարկե, զարմացած է, որ իրեն ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Հասկանում եմ, որ ներկայիս իշխանությունները ամեն ինչ իրենց սեփական արշինով են չափում։ Ի դեպ, իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարիների ընթացքում պետբյուջեի միջոցներից որքան գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Նիկոլ Փաշինյանի հարզացրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար»։

News.am