Հացահատիկ տեղափոխող գնացքը տարանցիկ ճանապարհով անցել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, տեղական ժամանակով 00:15-ին, Ռուսաստանից մաքսազերծվել և Ադրբեջանի և Վրաստանի միջոցով Հայաստանի Դալարիկ կայարան է ուղարկվել 15 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխում էին 1048 տոննա և 800 կգ հացահատիկ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր հացահատիկ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհով տեղափոխելու թույլտվության մասին։
News.am
