Логотип

Մարկեդոնով․ Ինչու Ռուսաստանը պետք է հանդես գա տարածաշրջանային գործընթացներին իր մասնակցությունը կանխելու օգտին

ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Ջեյմս Օ’Բրայենն ասել է, որ Միջին միջանցքը պետք է կանխի Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին, այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի նման սցենարով։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի 2025» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը չի կարող շահագրգռված լինել դրանում, Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում ներկայություն ունենալու հարցում, քանի որ ավելի մոտ է գտնվում Հարավային Կովկասին, քան ԱՄՆ-ն։

Մարկեդոնովը նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ խաղաղությանը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին քննարկումների ներկայիս փուլը երկու ստատուս-քվոների փոփոխության արդյունք է, որոնք տեղի են ունեցել 2020 և 2023 թվականներին, այդ թվում՝ ռազմական ճնշման հետևանքով։

«Ավելի վաղ Հայաստանն ու Ադրբեջանը հավասար պայմաններում էին խաղաղության որոնումներ կատարում, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը գերիշխում է Հայաստանի նկատմամբ, տեսնում ենք պատժի տարրեր»,- ընդգծել է փորձագետը՝ չբացառելով, որ 10-15 տարվա ընթացքում իրավիճակը կարող է փոխվել։

«Ռուսաստանը նույնպես կովկասյան տերություն է, նա ունի Հյուսիսային Կովկասը և սահմանակցում է Հարավային Կովկասին։ Ո՞վ է դադարեցրել պատերազմը և հասել կրակի դադարեցման ռեժիմի 1994 թվականին։ Միգուցե՞ Թրամփը։ Ստատուս-քվոն 26 տարի պահպանվել և երաշխավորվել է Ռուսաստանի կողմից»,- ընդգծել է Մարկեդոնովը։

News.am