Логотип

Մայր աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ օրակարգում է հակաեկեղեցական արշավը

Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Տերունական աղոթքով սկսված ժողովի օրակարգում են հակաեկեղեցական արշավը, ազատազրկված հոգևորականների և քաղաքացիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացները, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման հարցերը։

Մայր աթոռից հայտնում են նաև, որ ժողովի ընթացքում քննարկվելու են եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրները, ինչպես նաև Նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։

Sputnik Արմենիա