Логотип

Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետը խոստացել է պայքարել Թրամփի դեմ

Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետ Զոհրան Մամդանին ժամանակ չի կորցրել և դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պաշտոնապես մեկնարկելով մի պայքար, որը, հավանաբար, կորոշի 34-ամյա քաղաքապետի և նախագահի միջև հարաբերությունները, որի համբավը կապված է քաղաքի հետ, հաղորդում է Reuters-ը։

«Դոնալդ Թրամփ, քանի որ գիտեմ, որ դուք դիտում եք, ես երկու բառ ունեմ Ձեր համար. բարձրացրեք ձայնը», – ասել է դեմոկրատ Մամդանին երեքշաբթի երեկոյան՝ ելույթ ունենալով աղմկոտ աջակիցների առջև՝ հաղթող հռչակվելուց կարճ ժամանակ անց։

Դեմոկրատները երեքշաբթի օրը երեք հաղթանակ են տարել առաջին խոշոր ընտրություններում, որոնք տեղի են ունենում այն բանից հետո, երբ Թրամփն իշխանության է վերադարձել ինը ամիս առաջ՝ առաջ քաշելով ղեկավարների նոր սերունդ և նոր թափ հաղորդելով շրջափակված կուսակցությանը հաջորդ տարի կայանալիք Կոնգրեսի ընտրություններից առաջ։

Մամդանիվն իր ելույթում խոստացել է, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի դեմ։

«Եթե ինչ-որ մեկը կարող է Դոնալդ Թրամփի կողմից դավաճանված երկրին ցույց տալ, թե ինչպես հաղթել նրան, ապա դա այն քաղաքն է, որը ծնել է նրան։ Եվ եթե կա որևէ ճանապարհ՝ բռնապետին ահաբեկելու համար, ապա դա հենց այն պայմանները վերացնելն է, որոնք թույլ են տվել նրան իշխանության գալ։ Դա ոչ միայն այն է, թե ինչպես ենք մենք կանգնեցնելու Թրամփին, այլ նաև այն, թե ինչպես ենք մենք կանգնեցնելու հաջորդին», – ասել է նա իր կողմնակիցներին։

Նախկինում ԱՄՆ նախագահը բազմիցս քննադատել է Մամդանիի թեկնածությունը՝ մեղադրելով նրան հակասեմականության մեջ և անվանելով «կոմունիստ»։

«Եթե Նյու Յորքը կոմունիստ է ղեկավարում, ապա դուք միայն վատնում եք այնտեղ ուղարկած գումարը», – ասել է Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։

News.am