Կովկասում և Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները մշտական ուշադրություն և Անվտանգության խորհուրդների խորհրդակցություններ են պահանջում։ Այս մասին Մոսկվայում հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այն ամենը, ինչ վերաբերում է տարբեր իրադարձություններին, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել տարածաշրջանում, պահանջում է մեր մշտական ուշադրւոթյունը», – ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ է և պահանջում է ծանոթանալ միմյանց դիրքորոշումներին։
Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստին։
Sputnik Արմենիա
