Ոչ իմ նախորդի, ոչ իմ օրոք միջազգային ատյաններից հայց հետ չի վերցվել, և նման քննարկում չկա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ Եղիշե Կիրակոսյանը հեռացավ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից, ըստ տարածված լուրերի, այն պատճառով, որ Հայաստանը որոշել է հետ վերցնել Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը, ինքը համաձայնե՞լ է դրանք հետ վերցնել։
«Եթե լինի նման քննարկում, ձեզ հաստատ տեղյակ կպահենք»,-ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու վերաբերյալ նախապայման, Անդրեասյանն ասաց, որ ուսումնասիրել է ամբողջ փաթեթը. «Պարոն Կիրակոսյանը, մեր գրասենյակը չի ստացել հայցերից հրաժարման որևէ առաջարկ։ Եթե երբևէ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԺ-ն, ՍԴ-ն որոշեն վավերացնել որևէ համաձայնագիր, որով կորոշի դադարեցնել որևէ իրավական գործընթաց, դուք ինձանից շուտ կծանուցվեք»,-ասաց նա։
News.am
