Логотип

MAX մեսենջերը նոյեմբերի 5-ից հասանելի կլինի Հայաստանում

MAX մեսենջերը նոյեմբերի 5-ից հասանելի կլինի ԱՊՀ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Այս մասին հայտնել է MAX-ի մամուլի ծառայությունը։

«ԱՊՀ երկրների օգտատերերի հետ շփվելու համար անհրաժեշտ է, որ զրուցակիցների համարներն ավելացված լինեն կոնտակտների ցանկում: Եթե օգտատերերը միմյանց կոնտակտների ցանկում չկան, զրուցակիցներից մեկը կարող է ուղարկել հրավեր-հղում։ Զրուցակցի համարը կոնտակտների ցանկում ավելացնելը անհրաժեշտ միջոց է MAX-ում անվտանգ և վստահելի շփման ձևաչափը պահպանելու համար։ Սա թույլ կտա շարունակել արդյունավետ պայքարել խաբեբաների դեմ, բացառել սպամ-հաղորդագրությունները և ապահովել օգտատերերի տվյալների լրացուցիչ պաշտպանություն։

MAX-ում գրանցվելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, ընտրել երկիրը և մուտքագրել հեռախոսահամարը։ Գրանցումն ավարտելու համար մնում է մուտքագրել SMS-ի միջոցով ստացված ստուգիչ կոդը և տրամադրել համաձայնություն կոնտակտների սինքրոնացմանը: Հաշվի անվտանգությունը կարելի է ուժեղացնել two-factor authentication-ի միջոցով, որը գտնվում է պրոֆիլի «Գաղտնիություն» բաժնում»,- ասվում է հաղորդագրությունում։

MAX-ը ռուսական մեսենջեր և օգտատերերի ծառայությունների թվային հարթակ է։ MAX-ում հասանելի են աուդիո և վիդեո զանգեր, չաթեր, ձայնային հաղորդագրություններ, կարելի է ուղարկել մեծ ֆայլեր, կատարել դրամական փոխանցումներ, իսկ թեստային ռեժիմով գործում են տեղեկատվական ալիքներ։ Հարթակում ինտեգրված են բիզնես ծառայություններ մինի-հավելվածների և չաթ-բոտերի ձևաչափով, որոնք թույլ են տալիս լուծել օգտատերերի առօրյա խնդիրները։ Հավելվածը հասանելի է ներբեռնման համար պաշտոնական կայքում՝ max.ru և հավելվածների խանութներում՝ բջջային, «desktop» և վեբ տարբերակներով։

Alpha News