Логотип

ԵՄ-ում շինարարության թույլտվություն է ստացել ռուսական ԱԷԿ-ի նախագիծը

«Պակշ-2» ատոմակայանի նախագիծը Հունգարիայի իշխանություններից շինարարություն սկսելու թույլտվություն է ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել են «Ռոսատոմից»:

«Հունգարիայի ատոմային էներգիայի գերատեսչությունը թույլտվություններ է տվել, որոնք թույլ են տալիս սկսել «Պակշ» ԱԷԿ-ի թիվ 5 էներգաբլոկի հիմքին առաջին բետոնը լցնել, ինչպես նաև սկսել միջուկային կղզու շենքերի կառուցումը»,-հայտնել են պետական կորպորացիայից:

Աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի փետրվարին։ Նշվում է, որ այդ ԱԷԿ-ը կդառնա առաջին ռուսական նախագիծը Եվրամիության տարածքում:

Հունիսին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասի վերացման մասին, որոնք կապված են «Պակշ-2» ատոմակայանի կառուցման հետ:

Sputnik Արմենիա