Ռուսական «Սոչի» ակումբի ֆուտբոլիստ 22-ամյա Ալեքսանդր Կովալենկոն կարող է փոխել իր սպորտային քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի հավաքականում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Եթե որոշումը կայացվի, Կովալենկոն իրավունք կունենա հրավիրվել 2026 թվականին Հայաստանի ազգային հավաքական։
Հավելենք, որ Ալեքսանդր Կովալենկոն լեգենդար «Արարարատ 73»-ում խաղացած ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։ Հարձակվողն ունի հայկական արմատներ. նրա մայրը հայ է, իսկ հայրը՝ կիսով չափ հայ։
Կովալենկոն իր նորամուտը Ռուսաստանի հավաքականի կազմում նշել է 2022 թվականին՝ Ղրղզստանի դեմ ընկերական խաղում, խաղալով 45 րոպե։ «Զենիթի» կազմում նա նվաճել է Ռուսաստանի առաջնությունը, Ռուսաստանի գավաթը և Ռուսաստանի Սուպերգավաթը։
Sputnik Արմենիա
