Логотип

Ղազախստանում Փաշինյանին կպարգևատրեն «Ոսկե արծիվ» շքանշանով

Ղազախստանի իշխանությունները որոշել են նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սպասվող ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի օրը բարձր պարգևի արժանացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ հավանաբար դա կլինի Ղազախստանի բարձր պետական պարգևը, որը շնորհվում է օտարերկրացիներին և կոչվում է Ալտին Կիրանի (Ոսկե արծիվ) շքանշան: Այն շնորհվում է «Ղազախստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ պետական ծառայությունների համար»։

Թերթը հավելել է, որ օրվա առաջին կեսին կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, ապա առաջին դեմքերի նստաշրջանը, որին վարչապետն իր մասնակցությունը հաստատել է։

Armenia Today