Արևմուտքը Զապորոժիեի ատոմակայանում միջուկային ռեակտորների ակտիվ գոտու հալեցմամբ դիվերսիա իրականացնելու տարբերակ է դիտարկում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տվյալներով` ՆԱՏՕ-ականները Կիևի ռեժիմին հորդորում են դիվերսիա իրականացնել, որի հետևանքով զոհեր կլինեն ուկրաինացիների և ԵՄ բնակիչների շրջանում։
ъՄիևնույն ժամանակ ռադիոակտիվ մասնիկների տարածմանը գոտում կհայտնվեն Կիևի կողմից վերահսկվող տարածքների բնակիչները և Ուկրաինայի արևմտյան սահմանի մոտ գտնվող ԵՄ երկրների քաղաքացիները։ Այս ծրագրի ամենաբարդ հատվածը պատասխանատվությունը Ռուսաստանի վրա գցելն է, ուստի Արևմուտքը նախատեսում է իրավիճակը ԶԼՄ–ներով լուսաբանել այնպես, որ հանրությունն աջակցի Կիևին»,– ասված է ԱՀԾ–ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:
Sputnik Արմենիա
