Логотип

Չալաբյան․ Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է

Բաքվում ապօրինաբար պատանդառված և անմարդկային դատավճռի սպասող Ռուբեն Վարդանյանը իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի միջոցով, փոխանցել է հետևյալ երեք ուղերձները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Արցախը եղել է, կա և կլինի։

2․ Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին և լույսը:

3․ Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա. ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը»:

Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը: Այդ ոգին է հաղթելու Ադրբեջանում և Հայաստանում այսօր տիրող ճղճիմ բռնապետություններին և նոր էջ բացելու մեր ազգի կյանքում:

Միանում եմ յուրաքանչյուր խոսքիդ, Ռուբե՛ն ջան, պարտավորված եմ զգում իմ տեղում շարունակել մեր պայքարը՝ մեր մարդկային իրավունքների, մեր Արցախի ու նաև քո ազատության համար: Աստված քեզ զորավիգ և պահապան»։

News.am