Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթք հնչեց հայ ժողովրդի, ապօրինի ազատազրկված հոգևորականների և մյուս ազատազրկվածների համար։
Հոգևորականները շարականների ուղեկցությամբ խոնարհվեցին Սուրբ Գևորգի մասունքների առջև` հայցելով նրա բարեխոսությունը։
Միասնական աղոթքն ավարտվեց Մայր աթոռի և Հայրապետի պահպանության շարականով։
Մյուս հինգշաբթի միասնական աղոթքը և ժամերգությունը կկայանան Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Sputnik Արմենիա
