Логотип

Ադրբեջանում ակտիվացնում են «արևմտյան Ադրբեջան» «վերադարձի» թեմայով իրենց գործունեությունը

Նոյեմբերի 6-ին Բաքվում տեղի են ունեցել «հանրային քննարկումներ» «Արևմտյան Ադրբեջան» թեմայով, որոնք կազմակերպել է ՀԿ-ներին պետական ​​աջակցության գործակալությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումը վարել է «Սիմուրգ» ադրբեջանական մշակութային ասոցիացիայի նախագահ, «պրոֆեսոր» Ֆուադ Մամեդովը։

Ըստ Մամեդովի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջոցառման ժամանակ ունեցած ծրագրային ելույթը «նոր մարտահրավերներ և խնդիրներ է առաջադրում ադրբեջանական ՀԿ-ների համար»։

«Նույնիսկ հետկոնֆլիկտային ​​շրջանում նկատվում է, որ Հայաստանի և հայկական սփյուռքի որոշակի ուժեր շարունակում են Ադրբեջանի պատմությունը կեղծելու փորձերը։ Այդ երեսպաշտությունը պահանջում է, որ ավելի զգոն լինենք և ինքներս մեզ չհանգստացնենք։ Ադրբեջանական ՀԿ-ները պետք է ավելի ակտիվացնեն իրենց գործունեությունը արևմտյան Ադրբեջանի թեմայով։ Ադրբեջանցիների խաղաղ վերադարձը ներկայիս Հայաստան հիմնարար մարդու իրավունքների հարց է»։ Ինչպես ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին կամ հայկական պետությանը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական մշակույթի աշխարհագրությունը լայն է, բայց ադրբեջանցիները երբեք չեն զբաղվել անջատողականությամբ, ընդհակառակը, նրանք զգալի ներդրում են ունեցել իրենց բնակության երկրների զարգացման գործում»,- հայտարարել է ադրբեջանցի «պրոֆեսորը»։

News.am