Логотип

Հայտնաբերվել է արցախցի երիտասարդի մարմինը

Հայտնաբերվել է որոնվող արցախցի երիտասարդի՝ 1996 թվականին ծնված Արսեն Թևոսյանի մարմինը, գրել է Newday.am-ը։

Կայքի նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել:

Նրա հարազատներից մեկը կայքին հայտնել է, որ երիտասարդն առողջական խնդիրներ ուներ:

«44-օրյա պատերազմից հետո հոգեբանական խնդիրներ ուներ, իսկ բռնի տեղահանությունից հետո խնդիրները սրվեցին»,- պատմել է հարազատը:

Նոյեմբերի 6-ին երիտասարդի անհետ կորելու վերաբերյալ տեղեկություն էր տարածվել սոցցանցերում։

Armenia Today