TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը տրանսպորտային միջանցք է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով։ Այն նախատեսված է Կասպից ծովով առևտրային ակտիվության աճը և Կենտրոնական Ասիայի երկրների զարգացումը խթանելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը C5+1 հանդիպման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ երթուղու իրականացումը հնարավոր է դարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնագրի շնորհիվ։
«Այդ պատմական համաձայնագիրը նաև նախատեսում է նոր «Թրամփի երթուղի» ստեղծել։ Դա հրաշալի է։ Նրանք (Ադրբեջանը և Հայաստանը) այն անվանել են իմ պատվին, և ես իսկապես գնահատում եմ դա։ Դա իսկապես մեծ նվաճում է։ Թրամփի նոր երթուղին միջազգային խաղաղության տանող ճանապարհ է։ Այն անցնում է տնտեսապես կարևոր տարածաշրջանով և կխթանի առևտուրը Կասպից ծովով՝ օգնելով Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Վստահ եմ, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կկարողանա օգտվել խաղաղության ընձեռած հնարավորություններից»,- նշել է Թրամփը։
News.am
